
Այս պահին «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանն ու Արթուր Սարգսյանն այցելել են Ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Այս մասին հայտնում է «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը։
Ավելի վաղ «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը հայտնել էր, որ բերման են ենթարկել Սրբազան պայքարի երիտասարդներին, որոնք իրականացնում էին «Չեմ վստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը» ակցիան։
Ներքին գործերի նախարարությունից NEWS.am–ի հետ զրույցում հաստատեցին բերման ենթարկելու մասին տեղեկությունը։