
Իրաքը շաբաթ օրը Միացյալ Նահանգներին կոչ է արել կանխել իսրայելական ինքնաթիռների կողմից Իրաքի օդային տարածքը խախտելու և Իրանին հարվածելու փորձերը՝ հղում անելով երկկողմ համաձայնագրերին և միջազգային իրավունքին, հաղորդում է Reuters-ը։
«Իրաքի կառավարությունը Միացյալ Նահանգներին կոչ է անում կատարել երկու երկրների միջև կնքված համաձայնագրերով ստանձնած իր պարտավորությունները և կանխել սիոնիստական կազմավորմանը պատկանող ինքնաթիռների կողմից Իրաքի օդային տարածքը կրկին խախտելու փորձերը», — հայտարարության մեջ ասել է ռազմական խոսնակ Սաբահ ալ-Նումանը։