Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը հայտարարել է երկրի օդային տարածքի լիակատար բացման մասին ներքին և միջազգային չվերթների համար։ Ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, սահմանափակումները ուժի մեջ են մնում միայն երկու՝ Սպահանի և Թավրիզի օդանավակայանների համար։

«Ըստ հաստատված ժամանակացույցի՝ երկրի օդանավակայաններից բոլոր ներքին և միջազգային չվերթները, բացառությամբ Սպահանի և Թավրիզի, կիրականացվեն օրվա ընթացքում՝ տեղական ժամանակով 05:00-ից մինչև 18:00-ն (Երևանի ժամանակով 05:30-ից մինչև 18:30-ն)»,- ասված է ավիացիայի դեպարտամենտի կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Նշվում է, որ Սպահանի և Թավրիզի օդանավակայանները կբացվեն մոտ ապագայում՝ անհրաժեշտ ենթակառուցվածքների նախապատրաստումն ավարտելուց հետո։