
Պահպանողական թոք-շոուի հաղորդավար Թաքեր Քարլսոնը շաբաթ օրը հայտարարել է, որ հարցազրույց է վերցրել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանից, որը կհեռարձակվի հաջորդ մեկ-երկու օրվա ընթացքում։
Քարլսոնն ասել է, որ հարցազրույցը հեռակա կարգով անցկացվել է թարգմանչի օգնությամբ և կհրապարակվի խմբագրվելուց հետո, ինչը «կլինի մեկ-երկու օրվա ընթացքում»։
Քարլսոնն նշել է, որ հարցազրույցի ժամանակ պարզ հարցեր է տվել, օրինակ՝ «Ո՞րն է ձեր նպատակը։ Դուք պատերազմի՞ եք ձգտում Միացյալ Նահանգների հետ։ Դուք պատերազմի՞ եք ձգտում Իսրայելի հետ»։
«Կան շատ հարցեր, որոնք ես չեմ տվել Իրանի նախագահին, հատկապես հարցեր, որոնց համար գիտեի, որ անկեղծ պատասխան չեմ ստանալու, օրինակ՝ «Ձեր միջուկային ծրագիրն ամբողջությամբ խաթարվե՞լ է ԱՄՆ կառավարության կողմից մեկուկես շաբաթ առաջ իրականացված ռմբակոծությունների պատճառով», — ասել է նա։
Քարլսոնը նաև ասել է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում երրորդ անգամ է հարցազրույց խնդրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուից, որը հաջորդ շաբաթ կայցելի Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների համար։