Ինը մարդ վիրավորվել է, երբ Բանգկոկ ուղևորվող գնացքը դուրս է եկել գծերից, հաղորդում է Bangkok Post-ը։

«Ինը ուղևոր վիրավորվել է, երբ շաբաթ առավոտյան Կույբուրի շրջանում Բանգկոկ ուղևորվող գնացքը դուրս է եկել գծերից»,- գրում է պարբերականը։

Նշվում է, որ գնացքի երեք վագոնները բարձրացնելու համար օգտագործվել է ծանր տեխնիկա։ Գնացքները ներկայում աշխատում են սովորակամ ռեժիմով, սակայն ուշացումներով։