
Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման ժամանակ ամերիկացի թիկնապահներից մեկը կորցրել է գիտակցությունը, Telegram-ի իր ալիքում հայտնել է լրագրող Պավել Զարուբինը։
«Նույնիսկ ամերիկացի թիկնապահները չէին դիմանում լարվածությանը, ինչ-որ մեկին ուշագնաց վիճակում դուրս տարան»,- նշել է նա։
Լրագրողը հրապարակել է գագաթնաժողովի կադրերը, որոնցում երևում է, թե ինչպես են ուշագնաց թիկնապահին դուրս հանում դահլիճից, հաղորդում է РИА Новости-ն։
Շաբաթ գիշերը ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները հանդիպել են Անքորիջի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում։ «Երեքը երեքի դիմաց» ձևաչափով նեղ կազմով զրույցը տևել է երկու ժամ 45 րոպե։