
Ճանաչելով հազարամյակների ժառանգության պահպանման կարևորությունը, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) ակտիվորեն աջակցում է երկու երկրներում խաղողի մշակման զարգացման ջանքերին: FAO-ի գրասենյակները Հայաստանում և Վրաստանում միավորել են ուժերը՝ Հայաստանում գինու ոլորտի զարգացման հիմնական դերակատարների համար Վրաստան ուսումնական այց կազմակերպելու նպատակով:
Ուսումնական այցի նպատակն էր լուծել Հայաստանի համար երկու հիմնական առաջնահերթություններ՝ վկայագրված խաղողի այգիների ստեղծումը և գինեգործարանների գրանցման համակարգի արդյունավետ ներդրումը:
Այցը նախաձեռնել է FAO-ի գլխավոր տնօրեն Ցյույ Դոնգյուն՝ 2024 թվականին Հայաստան կատարած այցից հետո, որի ընթացքում նա ընդգծել է տարածաշրջանային գիտելիքների փոխանակման և գիտական համագործակցության կարևորությունը գյուղատնտեսական ընդհանուր ռեսուրսներ ունեցող երկրների միջև:
FAO-ն տարիներ շարունակ աջակցել է Հայաստանի խաղողագործության ոլորտին: 2017 թվականին կազմակերպության աջակցությամբ Արմավիրի մարզում հիմնադրվեց ցուցադրական խաղողի այգի, որը հետագայում փոխանցվեց Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամին: Այսօր այդս վայրը մնում է ազգային ռեսուրս՝ կայուն խաղողագործության մեթոդների հետազոտությունների, ուսուցման և տարածման համար։
Տարածաշրջանային փորձի փոխանակումը կարևոր քայլ է Հայաստանում խաղողի արժեքային շղթայի արդիականացման ուղղությամբ: FAO-ի շարունակական աջակցության և Վրաստան կատարած ուսումնական այցի ընթացքում ձեռք բերված գիտելիքների շնորհիվ Հայաստանը շարժվում է դեպի կայուն, մրցունակ խաղողագործության ոլորտ: