
ԱՄՆ նախագահ Թրամփը երկուշաբթի զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, մինչ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և յոթ եվրոպացի առաջնորդներ հավաքվել են Սպիտակ տանը, Axios-ին հայտնել են զրույցին ծանոթ երկու աղբյուրներ։
Միևնույն ժամանակ, ուկրաինական պատվիրակության աղբյուրները BBC-ին հայտնել են, որ Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում Թրամփի, Զելենսկու և եվրոպացի առաջնորդների միջև բանակցությունները վերսկսվել են։
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Պուտինն իր զանգին է սպասում բանակցությունների ավարտից հետո։ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ հույս ունի արագ կազմակերպել Պուտինի և Զելենսկու միջև եռակողմ գագաթնաժողով, սակայն Պուտինը դեռևս չի համաձայնություն չի տվել այդ մտահղացմանը։