Ես շատ արդյունավետ հանդիպում ունեցա բարձրաստիճան հյուրերի հետ՝ ի դեմս Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ Սպիտակ տանը։

ԱՄՆ նախագահ Թրամփը դրա մասին գրել է սոցիալական ցանցերում։

«Հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, որոնք կտրամադրեն տարբեր եվրոպական երկրներ՝ Միացյալ Նահանգների հետ համակարգված։ Բոլորը շատ ուրախ են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ համար։ Հանդիպումներից հետո ես զանգահարեցի նախագահ Պուտինին և սկսեցի պատրաստվել նախագահ Պուտինի և նախագահ Զելենսկիի հանդիպմանը, որի տեղը դեռ պետք է որոշվի։ Այդ հանդիպումից հետո մենք եռակողմ հանդիպում կունենանք, որին կմասնակցեն երկու նախագահներն էլ, և ես։ Դա շատ լավ առաջին քայլ էր գրեթե չորս տարի տևող պատերազմում։ Փոխնախագահ Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը համակարգում են աշխատանքները Ռուսաստանի և Ուկրաինայի հետ», — շեշտել է նա։