Ա.Ս. քաղաքացու հաղորդմամբ՝ իր որդու սրտի լուրջ առողջական խնդիրների պատճառով Երևանի զինվորական կոմիսարիատում նրանից գումար են կորզում։ Քաղաքացու խոսքով՝ զինկոմիսարիատի բժիշկը և զինկոմը պահանջել են խոշոր չափի գումար՝ որդուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու համար։ Ա.Ս.-ն հայտնում է, որ իրեն բացահայտ կերպով սպառնացել են․ գումար չտալու դեպքում որդուն կուղարկեն առաջնագիծ, անկախ նրա առողջական վիճակից և բժշկական հակացուցումներից։ Քաղաքացին նշում է, որ դեպքի վերաբերյալ ինքը դիմել է Դատախազություն, Մարդու իրավունքների պաշտպանին (ՄԻՊ), ինչպես նաև Հելսինկյան ասոցիացիային, սակայն նշված կառույցների կողմից որևէ արդյունավետ քայլ չի իրականացվել՝ ոչ արդարությունը վերականգնելու, ոչ էլ որդուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու ուղղությամբ։ Ա.Ս.-ի խոսքով՝ ստեղծված իրավիճակը վտանգում է իր որդու կյանքն ու առողջությունը և վկայում է զինվորական համակարգում առկա համակարգային կոռուպցիայի և անգործության մասին։