
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ահաբեկիչներին» ապաստան տվող երկրներին կոչ է արել վտարել նրանց կամ պատասխանատվության ենթարկել՝ այդ կապակցությամբ նշելով Կատարին։
«Ես Կատարին և ահաբեկիչներին ապաստան տվող բոլոր երկրներին ասում եմ. կամ վտարեք նրանց, կամ պատասխանատվության ենթարկեք։ Որովհետև եթե դուք դա չանեք, մենք կանենք»,- տեսաուղերձում հայտարարել է Իսրայելի վարչապետը։