
Նարեկ Կարապետյանը հայտարարում է՝ 300.000 աշխատատեղ են ստեղծելու, Արսեն Թորոսյանը նեղվել է։ Դուք ասեք՝ ձեր ստեղծած աշխատատեղերով ինչի եք հպարտանում, եթե դրա արդյունքը աղքատության այս մակարդակն է. ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսանյութում նշել է «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը:
«Ինչո՞ւ է Շիրակի մարզում շուրջ 40%-ը համարվում աղքատ, ինչո՞ւ մարդիկ չեն կարողանում վճարել կոմունալները, ունենալ բարեկեցիկ կյանք։ Ձեր ենթադրյալ աշխատատեղերը ստեղծվել են ձեր զեկույցների համար։ Վստհեցնում ենք ձեզ՝ ունենալու ենք ուժեղ Հայաստան, կարողանալու ենք Սամվել Կարապետյանի նշած հինգ քայլերը իրագործել»,– ասել է նա։