Վերջին շրջանում հանրային դաշտում ակտիվացել են քննարկումները՝ կապված քաղաքական գործիչների և բուքմեյքերական ընկերությունների միջև հնարավոր կապերի վերաբերյալ։
Մասնավորապես, տարբեր հարթակներում շրջանառվում են տեղեկություններ, որոնցում նշվում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի անունը՝ «Vivarо» ընկերության հետ կապի համատեքստում, ինչպես նաև պատգամավոր Հայկ Սարգսյանի անունը՝ «Toto» բուքմեյքերական հարթակի հետ։
Այս տեղեկությունները լայնորեն քննարկվում են սոցիալական ցանցերում և հանրային շրջանակներում, սակայն պաշտոնական հաստատում կամ մանրամասներ նշված կապերի վերաբերյալ չեն ներկայացվել։
Քննարկումները առավել սրվում են այն հանգամանքով, որ բուքմեյքերական ոլորտը Հայաստանում գտնվում է պետական կարգավորման ներքո, և նման հնարավոր կապերը հաճախ առաջացնում են հարցեր շահերի բախման, ազդեցության և թափանցիկության վերաբերյալ։
Մինչ այս պահը նշված անձանց կողմից որևէ հրապարակային պարզաբանում տվյալ հարցի շուրջ չի ներկայացվել։

Հեղինակ`Լիլիթ Հարությունյան