
ՌԴ նախագահի օգնական և ուկրաինական կարգավորման բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին, որը եռակողմ հանդիպման ավարտից հետո Ժնևում երկժամյա փակ բանակցություններ է վարել, հաստատել է, որ իր հանդիպումը տեղի է ունեցել ուկրաինական կողմի հետ։
«Այո, ուկրաինական կողմի հետ»,- ըստ РИА Новости-ի՝ ասել է Մեդինսկին:
Եռակողմ բանակցությունները տեղի են ունեցել Ժնևում փետրվարի 17—ին և 18-ին։