
Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրնքը Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունելուց առաջ պաշտոնյաները, այդ թվում ուժային կառույցների ղեկվարները, շտապում են կառավարություն։
Քիչ առաջ կառավարություն ժամանեց նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ այյսօր ժամը 15–ի սահմաններում ԱԺ–ն 66 կողմ, 16 դեմ, 0 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Օրինագծին կողմ քվեարկեցին միայն ՔՊ–ական պատգամավորները և Գեղամ Նազարյանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ 3 ժամով ընդմիջում է հայտարարվում, որից հետո տեղի կունենա նախագծի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը։
Նշենք, որ ՔՊ խմբակցությունը ստիպված էր երկու անգամ 20 րոպեով ընդմիջում վերցնել, քանի որ բավարար թվով ՔՊ–ականներ չկային դահլիճում, որպեսզի օրինագիծնմ անցներ։
Հիշեցնենք, որ ըստ առաջարկվող փոփոխության, «Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ եւ (կամ) դրանց հոլովաձեւեր»։
Դիտորդները նշում են, որ այս նախաձեռնությունը հստակ ուղղված է «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի դեմ, որի անունն ու ազգանունը ներառված են իր կուսակցության՝ «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ստեղծված ընտրական դաշինքի անվանման մեջ: