arcakh shatb

Արցախ/Տեղեկատվական շտաբը հերքում է Շուշիի հիվանդանոցում գտնվող կորոնավիրուսի ախտորոշմամբ հիվանդի նկատմամբ համապատասխան վերաբերմունքի բացակայության մասին պնդումները: Դրանք չափազանցված են և չեն համապատասխանում իրականությանը:
Անհրաժեշտ ենք համարում նշել, որ քաղաքացին մեկուսացված էր Շուշիի հյուրանոցներից մեկում, սակայն ցանկություն էր հայտնել տեղափոխվել հիվանդանոց: Առողջապահության նախարարությունն ընդառաջել է հիվանդի ցանկությանն ու նրան տեղափոխել Շուշիի տեղամասային հիվանդանոց: Քաղաքացին այստեղ էլ դժգոհել է հիվանդասենյակի պայմաններից, բուժաշխատողների վերաբերմունքից, պնդել, որ իրեն նորից տեղափոխեն հյուրանոց: Առողջապահության նախարարության համապատասխան մասնագետները պատրաստակամություն են հայտնել ընդառաջել, և մինչ կկատարեին քաղաքացու պահանջը՝ 1 ժամվա ընթացքում նա նոր պայման է առաջադրել. Տեղափոխել Ստեփանակերտի բժշկական կենտրոն:
Այդ ընթացքում կորոնավիրուսի ախտորոշում ունեցող պացիենտին անձամբ զննել է տեղամասային հիվանդանոցի գլխավոր բժիշկը, և բուժաշխատողների ուշադրության առումով որևէ խնդիր չկար: Առողջապահության նախարարությունը, հաշվի առնելով հիվանդի ապրումներն ու հաճախ արտահայտվող հուզականությունը, և կրկին ընդառաջելով քաղաքացուն՝ որոշում է ընդունել նրան վաղը տեղափոխել Ստեփանակերտի բժշկական կենտրոն՝ հաշվի առնելով հիվանդանոցի այս պահին առկա ծանրաբեռնվածությունը:

https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/151183103189145?__xts__%5B0%5D=68.ARD6kcai53gH2m6QBA7AlmSYAdoSX9rtAN-1Vusj11mur34ON8vv0XWYV0LHW_JI6SAcSqQnZasJBekIAEKieLTjJF1AqQCMA4ifAT6E-fZ0l1L0CNU5AKUyy718YBCpL8iuUCBlvAmZ_aLAwojGvWk5fg9ahJ9iglBRz5xm-yM8S6aWt5fBNRhPWShHxzanX6qZvRHOthWmqDc8d6DGjON7vl_Vcxjxxkx0JMBnEiOnqeSVqGfP7WgNVJQX52iGoMOz0xyzk2-bKMFKBQfMlGmLeWd_hD9kpDZAHbuUxaCSXyb87zmY2Gb5Yl2O5NXevXkMFIKACRav6xyV8TZrHT3oXcTDyaghSgCKIuQatrLJG7_4EfM&__tn__=-R