Հունվարի 15-ին 5-րդ ալիքի ուղիղ եթերում հեռարձակվել է հատված` Աչաջրի ծննդատան ծննդաբերության գործընթացից, ինչը խիստ մտահոգիչ է

Հունվարի 15-ին 5-րդ ալիքի ուղիղ եթերում հեռարձակվել է հատված` Աչաջրի ծննդատան ծննդաբերության գործընթացից, ինչը խիստ մտահոգիչ է՝ ելնելով մի քանի հանգամանքով։ Մասնավորապես, համաձայն գործող օրենսդրության, վիրահատարանը համարվում է արտակարգ մաքուր գոտի, որտեղ կողմնակի անձանց մուտքը` այն էլ առանց անհատական պաշտպանիչ միջոցների (իսկ տեսանյութից ակնհայտ է, որ լրագրողը չի կրում դիմակ և գլխարկ, իսկ բուժանձնակազմը՝ դիմակ), կարող է մեծացնել ներհիվանդանոցային վարակների առաջացման և տարածման ռիսկը՝ վտանգելով ինչպես ծննդկանի, այնպես էլ նորածնի առողջությունը:

Բացի այդ, համաձայն նույն օրենսդրության, մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարներում այցելուների թիվը սահմանափակ է՝ յուրաքանչյուր հղիի, ծննդկանի և ծննդաբերի համար մեկ այցելու, այն էլ, եթե առկա է տնօրինության կողմից հատուկ հաստատված անցաթուղթ: Այնինչ ակնհայտ է, որ արտակարգ մաքուր գոտում ներկա են առնվազն երկու անձ (լրագրող և օպերատոր):

Երևույթը մտահոգիչ է նաև այն տեսանկյունից, որ հանրապետությունը ներկայումս գտնվում է սուր շնչառական վարակների և գրիպի սեզոնում, իսկ ծննդաբերության ժամանակ ստեղծված էին բոլոր «նպաստավոր» պայամանները ծննդկանի և նորածնի գրիպով և սուր շնչառական վարակներով վարակվելու տեսանկյունից, իսկ սահմանափակող միջացառումները, մասնավորապես՝ սեզոնի ընթացքում, սահմանված են ՀՀ օրենսդրությամբ:

Մանրամասները նյութում` http://moh.am/hy/single-news/265

https://www.facebook.com/ministryofhealthcare/photos/a.1455069768067481/2536194833288297/?type=3&__xts__%5B0%5D=68.ARC8JuIoYFFC30FilwJkmHutY-y9vcMg2J_BzL9EEoOEqFC7XBrC4AqU-3KDN36X8p8rl1VjREWxATFdkneoaPykE1_xuRafzquegwzY0HCcW4i8M37OmHKbb1aVwMyNl6Z0FdSy6tSPmX5cmjaG0OW-HzrODXwMMKJfxNh2533y8Xhkm6t_OLOHcDOL3Bdt3IEMrSAazL7UeAzUO9Vg-uLwt9o9QtUdmn8l-XcxG7T3tco3IyW50I5fy6oxsYzMICy0wKWFUTxLjQLB74Yll4u-NnFaW3TRUIFfgS-J0hk0yZkWeGB93lOzHJT6OZ9fgrTSo-AthJ_WhfKmRtGtOD_teftq&__tn__=-R