Պարզվում է, որ հերքման տեքստը ապատեղեկատվություն տարածողների համար բավարար չէր

Ի լրումն երեկվա գրառմանս.

Պարզվում է, որ հերքման տեքստը ապատեղեկատվություն տարածողների համար բավարար չէր, և այս անգամ վերջիններս հղում կատարելով Վարչապետի համապատասխան որոշմանը (կցվում է), գտել են «անհերքելի» ապացույց առ այն, թե իբր ես մոլորեցնում եմ հանրությանը, պնդելով որ պատվիրակության կեցության ծախսերը ամբողջությամբ հոգում է հրավիրող կողմը: Ստիպված եմ այստեղ ևս պարզաբանել: Խնդիրը նրանում է, որ Վարչապետի այցը չի սահմանափակվում Բեռլինով: Սույն այցի շրջանակներում պատվիրակությունը պետք է մասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին, որի ընթացքում կեցության ծախսերը հոգում է հայկական կողմը, ուստի որոշման մեջ նշված է, որ համապատասխան բյուջետային տողից գումար կհատկցվի ըստ ՓԱՍՏԱՑԻ կատարված ծախսերի, չառանձնացնելվ Բեռլինի և Մյունխենի կեցության ծախսերը: Թերևս այսքանը:

Հ.Գ. Ի դեպ, հյուրանոցի նշյալ աշխատողը հեռացված է աշխատանքից, ոչ պրոֆեսիոնալ վարքագիծ ցուցաբերելու համար: Կարծում եմ նման ապատեղեկատվություն տարածողներին իրենց իսկ ֆինանսավորողները պետք է ևս հեռացնեն աշխատանքից նման փնթի և էժանագին մանիպուլյացիաների համար: Իսկ ֆինանսավորողների հերթը ևս կհասնի:

https://www.facebook.com/aghajanyan.eduard/posts/3008876732489351?__xts__%5B0%5D=68.ARC0LqoPyJQeFRBoUP_Y7QiZW0quREhccv8xuT084LwVvaqI1sL1YlSfAiX2hNeFkRYSYqOygGfr-vas3HcXKAjPZUqOo3H69_L5msnL_Xc5rtl5Qiz0I9IsFKKkpctUejJRqLF6swQrH8D2VoHqBq7FaoR6rOXEjMTLuC5OGjpYx3Q8fxPBk5t_gztEs2DgumXIgm6Qp73-8E2-t34endpEgKT1Y2Bwy-Dq54FxVjGwuUCXeLK9VJUcLhOKleAlilSQ-oXvVPTGAl_k2wNLg5VYVTuq1UYlgJ14hSIU-zv-NU1w7onHZ8_NJcyUwunmI0plBBK-8sIXjL5sZQclDfWn1n0M&__tn__=-R