52 դպրոցում տեղի ունեցած 5-րդ դասարանի աշակերտներից մեկի ծնողի ագռեսիվ պահվածքը

Ես` դատապարտում եմ 24.02.2020 թ-ի Հովհաննես Հովհաննիսյանի անվան թիվ 52 դպրոցում տեղի ունեցած 5-րդ դասարանի աշակերտներից մեկի ծնողի ագռեսիվ պահվածքը և ոտնձգությունը աշակերտների ներկայությամբ ուսուցչի հանդեպ։ Այն էլ այն ուսուցչի որը 30 տարի շարունակ դասավանդում,կրթում,գիտելիքներ է տալիս երեխաներին։ Չեմ բացառում շատ կան լկտի ու չափից ավել ագռեսիվ պահվածքով ուսուցիչներ և ուսուցչուհիներ,որոնք երեխաների հետ վարվելու ,շբվելու ձև չգիտեն և զուրկ են էթիկայի կանոնների նորմերից։ Ինչ էլ որ եղած լիներ ,ծնողը իրավունք չուներ աշակերտների ներկայությամբ վիրավորեր և ապտակեր ուսուցչուհուն։Դեռ հանգամանքները պարզ չեն թե ինչի համար է այդպես եղել։ Չնայած որքան էլ որ ուսուցիչները պնդեն,որ ծնողը ցանկացել է մասնակցել դասաժամին և ագռեսիվ պահվածք է ցուցաբերել ուսուցչի հանդեպ,վիրավորել և ապտակել։ Ամեն բան կարող ենք ենթադրել ,օրինակ`
1) Ուսուցիչը դեմ է եղել
2)բողոքել է երեխայից
3) ծնողի ներկայությամբ ուսուցիչը վիըավորել է մեկ այլ երեխայի,
4)միտումնավոր ցածր է գնահատում
5)անձնական տարաձայնություններ։
6)Ինչ արելա երեխաս լավա արել ,կամ ոնց ուզի ինչ ուզի պետքա անի և այլն։
Դեմ չեմ լինի եթե տնօրենը իրականացնի քննություն պարզելու հանգամանքի ,բուն պատճառը։ Եթե պարզվի որ ուսուցիչն է սխալ թող ամբողջ կոլեկտիվով տան հնարավորություն իրեն վերանայելու ու վերագտնելու,իսկ եթե երեխանա սխալ հեռացնելու փոխարեն թե ծնողը , թե ուսուցիչները թող մի ժամ ավել ժամանակ հատկացնեն ու երեխաներին բացատրեն որ ուսուցիչը սիրո ու հարգանքի է արժանի։Եթե ուսուցիչն է մեղավոր ,ագռեսիվ ,թող հրապարակավ ներեղություն խնդրի բոլորից,եթե ծնողը,թող ծնողը հրապաըակավ ներեղություն խնդրի։ Բայց ինչպես կյանքի պրակտիկան է ցույց տալիս և միլիոնավոր անգամ ապացուցել որ,եթե ուզումես ճիշտը իմանալ, հարցրու երեխայից կամ երեխաներից առանձին կերպով ։
Չնայած այն որ, ուսուցչի կերպարը,տեսակը վաղուց ի վեր ոտնահարված է և առհամարված դա փաստ է։
Սիրելի ծնողներ,նախկան ուսուցչին մեղադրելը ,բարի եղեք նախ առաջինը ,միքիչ քիչ ընկնեք դռնեդուռ,վարսավիրանցից — վարսավիրանոց,հարևանի տնից մյուս հարևանի տուն ,խանութից խանութ,դրա փոխարեն զբաղվեք Ձեր երեխաների դաստիրակման հարցով։Քանի որ երեխայի անդաստիրակ լինելն,երեխայի հանցագործ մեծանալը փաստում է այն մասին որ Ծնողի համար մեկա կարևորը ինքը իրան լավ զգա։

Հարգանքներով`Ազգային Վերահսկողական Դուխով Մարտիկներ Նախաձեռնություն։

https://www.facebook.com/arahovhannisya/posts/872074049909778?__xts__%5B0%5D=68.ARBjGo2RLrYQVRLauhiqC6DCY0hislVpJyFUAEL5s1RZHYa3VUT7WWUMaeL2CSVn8lj0nnChU7wxCYdyFQHLlulI_PoaU6RqF1YZD6A4QnT2fyIdbyvpNmNRbrf5XWvjYjiIC7Lur9aQ6RXWveYiEgMhrSWJR-VoKPeGH1tcDb1_qc6zP3OIAoGvp7_lpc0UWCp1LQ915_lwzF5JIssk1ExvbqBNe3uIS38u-qYPtzLR7rsvo20t8dxn-ZcAb7J2AF7X65r5egTy26AYDGVDfOUdTQVnA35VQGDFggjkZU8s2TVV4JgKkNEXue_Vjx5HO6ODnzaa40fcx0D-1a4&__tn__=-R