Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում մարտի 17-ի ժամը 12:00-ի դրությամբ.

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում մարտի 17-ի ժամը 12:00-ի դրությամբ

ՀՀ Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին, ժամը 12:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 12 դեպք, որոնցից 6-ը փոխկապակցված է Էջմիածնի դեպքի հետ, իսկ մյուս 6-ը` արտադրամասի: Վերջններս ի սկզբանե եղել են մեկուսացված:

Հանրագումարով` այս պահին ունենք հաստատված 64 դեպք, որոնցից 1-ն առողջացել է:

Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`

Խուսափե’լ շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, անհնարինության դեպքում` օգտագործե’լ անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ)
Հաճախակի լվանալ ձեռքերը` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո
Գրիպանման երևույթների առկայության դեպքում, չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմե’լ բժշկի:
Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով

https://www.facebook.com/PetrosyanRomanos/posts/802699443574207?__xts__%5B0%5D=68.ARDc2f2fCiYZCc0GgL0HsJyRK1L6YsODORYObLHWGoOhJIK53HAg8xaPN5CVN3wLsAfsuurLAmsm9U3OfhpsyRNA9XoScdxVRrtU-bmPdRuLZ6ghJiU39ogSzfpKqKgDgMVl763znyCaMlQxDEoigtQ-DUK5H1rvcNI0nrWb88-Kbgk9mxe9KFTCMJYLPVwwr5gD1lP5swY6Zg-mlkchbACt_QvuL1DnpauztKkhyZk1MgXrto__dLBfIRynrheLvuMq902D0Ap1cHWzZGJkKubWqZgddjDzKA1QlmgEAnzTQqx6mKKhhhWvxzVzHXl7bmWh3hqWMABWyV8QBV6F-b7bUyuW5ETQW5wJXBUrr4AMg9e6eLQgPsaghJ59MJjxoRFOSM-HBWdz70r162MMFI7i6tHkhyO-glImvclkj3Iwje1K2a0hIyL4piKQxpj7O67ZzpbWTPsrKFq2VgJOOme188jDJYepWk3aGi71pfcE7JzanT-W_jY&__tn__=-R