Դոնալդ Թրամփն ուզում է հանել սահմանափակումները Սուրբ Զատիկին ընդառաջ

ԱՄՆ-ն նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թվով աշխարհում 3-րդ տեղում է հայտնվել, վարակվածների թիվն անցնում է 50 հազարը, 637 մարդ մահացել է: Առողջապահության միջազգային կազմակերպության փորձագետները զգուշացնում են, որ ԱՄՆ-ն կարող է դառնալ պանդեմիայի էպիկենտրոնը: Եվ այնուամենայնիվ, Սպիտակ տունն ուզում է, որպեսզի մինչև ապրիլի 12-ը` Զատիկի տոնին, հանվեն կորոնավիրուսի պատճառով մասնավոր սեկտորի աշխատանքային սահմանափակումները:ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է. ” Անհրաժեշտ է, որպեսզի երկիրը վերադառնա աշխատանքի: Այո, գրիպից կմահանան մարդիկ, սակայն եթե տնտեսությունը մասշտաբային անկում ապրի և նույնիսկ դեպրեսիայի մեջ հայտնվի, մենք կկորցնենք ավելի շատ մարդկանց”: Թրամփի տնտեսական խորհրդատու` Լարի Կուդլոն, հայտարարել է, որ նախագահը մտադրված է արդեն մոտակա 2 շաբաթների ընթացքում կոնկրետ քայլեր կատարել սահմանափակումների դադարեցման ուղղությամբ: “Հասարակության առողջապահության պահպանման համար անհրաժեշտ է առողջ տնտեսություն, իսկ երկու ոլորտներում էլ կան իրենց առաջնահերթությունները, ես դա հասկանում եմ, բայց մեկը մյուսին չի բացառում, դրանք պետք է փոխկապակցված լինեն”: Նյու Յորքում վիրուսն ավելի արագ է տարածվում, քան երկրի մյուս հատվածներում: Այնտեղ անց կացված թեսթերի 28%_ը տալիս են դրական արդյունք: Նյու Յորք նահանգի նահանգապետ Էնդրյու Կուոմոն զգուշացրել է երկրի այլ շրջաններին. ” Տեսեք մեզ այսօր, դուք նույն դրության մեջ կհայտնվեք երեք, չորս, հինգ, վեց շաբաթ անց: Մենք ձեր ապագան ենք”: Կուոմոյի խոսքերով, 2 շաբաթ անց նահանգի հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում կարող են հայտնվել 40 հազար պացիենտներ: Բժշկական կենտրոններին շտապ անհրաժեշտ է թոքերի արհեստական շնչառությսն ևս մոտ 30 հազար սարքավորումներ

 

https://www.facebook.com/ru.euronews/posts/2993326104095116?__xts__%5B0%5D=68.ARCsZ396JgfjvI_l6rrRD0FypIsEwaRZxBmVgklGsvCMEL8PUrh9EdeKLfjyt3LyjBGVAJMqy0yEd_NM1jADRlHOEyrLzHUHDUo1g6dWpVFpSpLKVtvrMqSPzPW0hAzKM1PClkjd8G3W3tdr7zuLM0-RucTAW2o7QwjxrgJKJuoKAvzJQU80qh2xnviEUedQPG3R4WhVsxZfcVMr77n-llWQPTmr80qlK1tZjkH0HQ6132bTlO_KUg4PTXVR2m8hGAUEmV0x20d6Wk7c9FnhCPYKAdam1iRkTqY-frbyRkr1t5P5Z9mZxBurnAy8KSeTS7zPwrHo6wzv3_F99qhdO1Y5Cg&__tn__=-R