Վիետնամում սկսել են պատրաստել կորոնաբուրգերներ.

Քանի դեռ աշխարհում տիրում է կորոնավիրուսի համաճարակը, խորտկարանների ցանցի տեր Խուանգ Տունգը Հանոյում (Վիետնամ) մտածեց, թե ինչպես գրավի այցելուներին` նոր կորոնաբուրգերով: Ավելի շուտ ամեն ինչ սկսվեց իր 10ամյա որդու ցանկությունից, ով հոգնել էր ամեն օր լսել վիրուսի մասին տխուր լուրերը և խնդրել էր հորը պատրաստել ինչ-որ ուրախ բան: Այսպես առաջացավ տրամադրություն բարձրացնող “վիրուսային” բուրգերը: Տունգայի խոսքերով ճաշատեսակը արդեն հատուկ հայտնիություն է վայելում. “Հաճախորդներին դուր է գալիս: Դա իր տեսակի թերապիա է` ուտում են “վիրուսային” բուրգերը և այսպես ասած պայքարում հիվանդության դեմ”- ծիծաղում է նա: Բուրգերի բաղադրիչներն ամբողջությամբ ուտելի են և ոչ մի վտանգ չեն ներկայացնում առողջապահության համար(եթե իհարկե շատ չչարաշահել), բայց ձևով այն իրոք հիշեցնում է կորոնավիրուս: Նորույթի օգնությամբ Տունգը հույս ունի լավացնել իր գործերը, քանի որ վաճառքը շատ ընկել է այն օրվանից, երբ հունվարի վերջին Վիետնամում բռնկվեց COVID 19 համաճարակը: