Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այս պահի դրությամբ Քաշաթաղի բուժմիավորումում մեկուսացված 6 քաղաքացիներ կան.

ℹ️ Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այս պահի դրությամբ Քաշաթաղի բուժմիավորումում մեկուսացված 6 քաղաքացիներ կան, որոնցից երկուսն ունեն ջերմություն: Նրանք առնչվում են Միրիկ գյուղում արձանագրված դեպքի հետ:

 6 քաղաքացիներից էլ փորձանմուշ է վերցվել և ուղարկվել հետազոտության: Եվս երեք քաղաքացուց փորձանմուշ է վերցվել ավելի ուշ:

 Միրիկն ու հարակից համայնքները շարունակում են մնալ ինքնամեկուսացման մեջ, այնտեղ հերթապահություն իրականացնող բուժանձնակազմը տեղից որևէ ահազանգ չի ստացել:

🚫 Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով:

https://www.facebook.com/ArtsakhInformation/photos/a.104748431165946/124978862476236/?type=3&__xts__%5B0%5D=68.ARBI2F5sRM9F9So6IQ3rh_hr61DvBcpEN_bi9n2UMCbIItyvmXt3XV7Twwuq6wycD1QUW4Vrmjtw_428IIt8vV8GvOpGMMnCkE8TAhz0D-X7UsXi4nxHNY00Ptcf3EM8BFjUHlKZRuRiVfOTi5Wgb4fDwNE9rIAAX77sCv4pmZBUC-4u1vBD_5jpAbl-vKeXdzSq-8Z0obX00NBzvHFZjRnUFimLtG7ofD4J2500YPhyNicHAkQ5aWinPptlqLtnofi_cDn5a1VT-hQkdB1WnNoJ71CZ6S7gb9biv7aaXB1kBtdFVChn4hjiVsPN9vwcFGs&__tn__=-R0.g