Որոշել եմ պատմել կորոնավիրուսային հիվանդությանը բնորոշ սուբյեկտիվ և օբյեկտիվ ախտանիշների մասին. Արսեն Թորոսյան

Որոշել եմ պատմել կորոնավիրուսային հիվանդությանը բնորոշ սուբյեկտիվ և օբյեկտիվ ախտանիշների մասին։

Օբյեկտիվ կարևոր ախտանիշներից մեկը դա արյան թթվածնով հագեցվածությունն է, կամ ինչպես բժիշկներն են ասում թթվածնի սատուրացիան (SpO2):

Այն նորմայում պետք է լինի 95%-ից բարձր և դա նշանակում է, որ թոքերում թթվածնի փոխանցումը արյան մեջ տեղի է ունենանում բավարար քանակով և օրգանիզմում թթվածնաքաղց չի առաջանում:

Երբ կորոնոավիրուսի պատճառով առաջանում է թոքաբորբ և թոքերի մի հատվածը դուրս է մնում թթվածնի փոխանակման գործընթացից, սատուրացիան սկսում է անկում ապրել: Ինչքան սատուրացիան ցածր է, այնքան թոքային հյուսվածքի ախտահարման ծավալը մեծ է և պացիենտի վիճակը ծանր է:

Հենց սատուրացիան բարձրացնելու համար են բժիշկները պացիենտներին թթվածնաթերապիա անում` սկզբում սովորական դիմակով շնչացնելով, իսկ ավելի ծանր դեպքերում թոքերի ոչ-ինվազիվ և ինվազիվ արհեստական օդափոխությամբ:

Այս ցուցանիշը մեր բոլոր պացիենտների մոտ օրական մի քանի անգամ չափվում է, որպեսզի որոշվի առողջական վիճակի փոփոխության ուղղությունը` բարելավում կամ վատթարացում և համապատասխան միջամտություններ կատարվեն։

Հ.Գ. բարեբախտաբար իմ մոտ թթվածնի սատուրացիան դեռ 98% է 🙂

https://www.facebook.com/ATorosyanOfficial/photos/a.338898002963138/1231419283711001/?type=3&__xts__%5B0%5D=68.ARBx9ewSMgFGSnZ3PB2FA28rmwDa_8LSglrONRxxUjYiZ28NKm1BZA0QotaT1SVUOBfapNYDT34aZSi6m8fDbJv5gdz5eLTELxaa_62SihYEpGq6s_thCp7AKGMLujgkYDRjmZxiaX17GTJo2OXbvE1LLbMrE-RQOlkm1U6NWz7k_yI1ZqK9RNQlAcwj5B-zfdFF83b4pK_VuggnfInWhvS8_1l3LPpEwBWYAArTA3r-7pmJ4UmFfPgY4eAexNYOBu4pdGtIk5ZKzLIIB6_rJQYJVxuaHnxAYXn1MqCZOA-rhapBJKNeIDKdOXHJkcZGLpIpugNVoNqPMp8fQm2iVf_zfgs3GHAO0kcMZ1ZOqe6i8xERKsrvG-aG&__tn__=-R