Կրկին #լավ_լուրերի մասին
📌Այս տարի Բյուրեղավանում սուբվենցիոն 4 ծրագրեր կիրականացվեն՝
✅Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի վարչական շենքի և բակի հիմնանորոգում — շուրջ 50 մլն դրամ նախագծանախահաշվային արժեքով՝ 30 %-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է
✅Բյուրեղավանի ներհամայնքային ճանապարհների բարեկարգում — ավելի քան 59 մլն դրամ նախագծանախահաշվային արժեքով՝ 45 %-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է
✅Նուռնուս բնակավայրում համայնքային կենտրոնի կառուցում — 8 մլն. դրամ նախագծանախահաշվային արժեքով՝ 30 %-ը պետական բյուջեից
✅Ջրաբեր բնակավայրի խմելու ջրագծի ներքին ցանցի կառուցում. ծրագրի շրջանակում անց է կացվելու շուրջ 3,5 կմ երկարությամբ խմելու ջրի նոր ջրագիծ և արդիականացվելու է ներքին ցանցն ամբողջովին — շուրջ 83.5 մլն դրամ նախագծանախահաշվային արժեքով՝ 55 %-ը պետական բյուջեից:
➡Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկային արդեն անդրադարձել ենք, այս պահին այնտեղ բուռն շինարարություն է իրականացվում:
➡Ինչ վերաբերում է ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգմանը, պետք է նշեմ, որ այս տարվա սուբվենցիայով համայնքում լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ կիրականացվեն, մասնավորապես,
✅Բյուրեղավանում կապիտալ կասֆալտապատվեն և կնորոգվեն ներհամայնքային փողոցներ, բակային հատվածներ, մայթեր, այդ թվում՝ գերեզմանոց տանող ճանապարհը
✅Նուռնուսում՝ մի շարք փողոցներ և նրբանցքներ, ինչպես նաև գերեզմանոց տանող ճանապարհը:
➡Շին.աշխատանքների իրականացման համար մարզպետարանի կողմից հայտարարված մրցույթն արդեն կայացվել է. շուտով աշխատանքները կմեկնարկեն:
➡Մեկ այլ սուբվենցիոն ծրագրով Նուռնուսում կմեկնարկեն համայնքային կենտրոնի կառուցման աշխատանքները:
➡ Աշխատանքային այցերիս ընթացքում բազմիցս քննարկվել է Նուռնուսում համայնքային կենտրոն ունենալու անհրաժեշտությունը՝ որպես փոքր բնակավայրերի զարգացմանն ուղղված կարևորագույն բաղադրիչ: Համայնքի ղեկավարի հետ դիտարկել ենք Նուռնուսի կենտրոնում տարիներ շարունակ չգործող շինությունը համայնքային կենտրոն վերակառուցելու տարբերակները և ուրախությամբ եմ արձանագրում, որ կառավարության կողմից արդեն հավանության է արժանացել ծրագիրը. այս փուլում համայնքային կենտրոնի կառուցման համար ձեռք կբերվեն շենքը, տարածքը և նախագծանախահաշվային փաստաթղթերը:
➡Համայնքային կենտրոնը կունենա վարչական ղեկավարի նստավայր, մոբիլ մանկապարտեզի բազայի վրա հիմնված մանկական սենյակ, տարեցների համար ժամանցի սենյակ և գրադարան:
📌Այսպիսին ենք մենք տեսնում փոքր գյուղական բնակավայրերում հանայնքային սոցիալական կյանքի զարգացման ձևաչափը:
➡Եվ վերջում, անդրադառնամ Ջրաբեր բնակավայրի խմելու ջրագծի ներքին ցանցի կառուցմանը՝ ընդգծելով, որ ցանցը 40-ական թվականների է՝ բավականին հնամաշ և արդիականացման խիստ կարիք ունի:
➡Ծրագրի շրջանակներում անց է կացվելու շուրջ 3,5 կմ երկարությամբ խմելու ջրի նոր ջրագիծ և արդիականացվելու է ներքին ցանցն ամբողջովին:
➡Այս փուլում նախատեսված է Նուռնուսի պոմպակայանից մինչև Ջրաբերի ՕԿՋ բարձր ճնշման կայանի և օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցում:
📌Ահա այսպես՝ քայլ առ քայլ, մեր բոլոր համայնքներում կյանքի ենք կոչելու սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրեր և #ԷտալոնայինԿոտայք ունենալու՛ ենք:
https://www.facebook.com/PetrosyanRomanos/photos/a.378793182631504/891507861360031/?type=3&__xts__%5B0%5D=68.ARBhHv2f862pmWhqUIKoYVYLtpJw9K82pT2B37rEdFKLEIJ8Xb45KQ5pIgnpVuqUY9pWLMvpwT7xMeULjcicJ3a1—nxyVzwpUbrbhDQSSChngyZI2QY_s-MK-AOjTvOPL4wWypOHgGmG7zr7C2AgtxGVQhbvxf0ZgzLT9afTRbdhgyP7lwR7Cy7__PCWeE8euIytym6K6AioWN79VmvwkbL8N_njVvVeY5HAe4XHxUybgwiBtHDLIG3blAgfNKryt-D2crU572ffOnwn17kwIqc-AUa0QvZuFxB-JP38PnvOLnNbznlCVz3S0JoigXQI7EVrnkJS_stJOnOeWeu7Kw&__tn__=-R