Կենտրոնում հայտնաբերվում եւ ապամոնտաժվում են պատմամշակութային և ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի վրա տեղադրված ապօրինի գովազդային նյութերը

Կենտրոնում հայտնաբերվում եւ ապամոնտաժվում են պատմամշակութային և ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի վրա տեղադրված ապօրինի գովազդային նյութերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: 

«Գործընթացը շարունակական է։

Հորդորում ենք տնտեսվարողներին զերծ մնալ սեփական նախաձեռնությամբ ինքնագործունեություն ծավալելուց և առանց արտաքին գովազդի թույլտվության գովազդային նյութեր տեղադրելուց` վարչական տուգանքներից խուսափելու և պատասխանավության չենթարկվելու համար»:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10219479390961166&id=1405208089