Վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագրի վերաբերյալ. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

 Վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագրի վերաբերյալ

Հայաստան 🇦🇲 վերադարձող ՀՀ քաղաքացիների լիարժեք և կայուն վերաինտեգրումն ապահովելու նպատակով ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայությունն իրականացնում է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված «ՀՀ վերադարձող (այդ թվում՝ հարկադիր վերադարձող) քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագիրը»:

Ծրագիրը բաղկացած է երկու բաղադրիչից՝

✔️տեղեկատվական աջակցության տրամադրում և կարիքներին համապատասխան ուղղորդում, որը վերաբերում է միաժամանակ հարկադիր և կամավոր վերադարձող ՀՀ քաղաքացիներին (տեղեկատվությունը հասանելի է Ծառայության կայքում՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով / https://clck.ru/Q54Y8 /;

✔️բնակվարձի փոխհատուցում, որը վերաբերում է միայն հարկադիր վերադարձած ՀՀ քաղաքացիներին / https://clck.ru/Q54aW /:

Բոլոր նրանք, ովքեր վերադարձից հետո կարիք ունեն ստանալու իրավական և սոցիալական տարաբնույթ հարցերի շուրջ խորհրդատվություն, ինչպես նաև տեղեկատվություն վերադարձող անձանց վերաինտեգրման գործընթացում ներգրավված տեղական, միջազգային կազմակերպությունների և պետական կառույցների, ընթացիկ վերաինտեգրման ծրագրերի և դրանց շրջանակներում հատկացվող աջակցության տեսակների մասին, կարող են դիմել ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության վերադարձի և վերաինտեգրման բաժին (հեռ.՝+ 374 60 275-017, + 374 60 275-018) կամ այցելել Միգրացիոն ծառայություն (Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կ. Ուլնեցու 31/3):

https://www.facebook.com/armembrus/photos/a.380124472372696/1182858765432592/?type=3&__xts__%5B0%5D=68.ARABPaXtQuP2V9POHGCwMlq7NN_D9ZzrjfiAII6NqHY7kjB2qaMQ0N1u7CJebHQHYeoiOR9ljBYHP3NllON3irSp9nBYMpYNVZgbyNyP-NDIwPe7lwK8QtWBHrb7-hl96xE8lCcOBzluAZsGMaxlbPZ6_t9LLRbR3C-KLEP8Cxbk9WJ7KwFdE2SSjjc5BIDf2Cd6voAWcMobiwDozq6tKp57f1CxeoHz_9No7RR1gHwx3eccK4Au8xo8UQCY1IMuyAbRbKShI1L_KPcey1kVaKZFSWe4o3vVV1trui83cMR09PxLq-T3HDsb8oJir2NrFxxSqR—ERsY_u79X5JB9jv5rA&__tn__=-R