Արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության աշխատակից Տաթևիկ Մկրտչյան-ի բաց նամակը վարչապետին լույս է սփռում մի երևույթի վրա, որը, ըստ քաղաքական վերլուծաբանների, վաղուց ակնհայտ էր ՝ նախկին պաշտոնյաների դեմ նախաձեռնված գործընթացները հաճախ ներկայացվում են որպես «պայքար թալանի դեմ և նախկիններին դատարանի առջև կանգնեցում», սակայն իրականում կրում են ավելի շատ ձևական և ցուցադրական բնույթ։
Մինչ օրս նախկին պաշտոնատար անձանցից ոչ մեկի հանդեպ դատական վճիռ չի կայացվել և ընդհակառակը կրել է միայն ձևական բեմադրություն։
Մկրտչյանի բողոքը վերաբերում է համակարգում գերիշխող անօրինականություններին, պաշտոնեական չարաշահումներին և պետական ծառայողներին ճնշելու մեխանիզմներին։ Նա բացահայտում է, որ Ռոբերտ Քոչարյանի շրջապատին առնչվող գույքի բռնագանձման շրջանակում գործի քննությունն ուղեկցվել է վերադասի՝ Ֆրիդոմ Մեղրյանի ճնշումներով՝ աչք փակել այս փաստերի վրա, շահագրգիռ անձանց աջակցել և ծառայողի վրա սպառնալիքներ գործադրել։
Այս ամենը, միևնույն ժամանակ, ըստ փորձագետների, վկայում է, որ պետական մարմիններում ձևավորվել է « կառավարական շոուի » տրամաբանություն, որտեղ գործընթացները ոչ թե ուղղված են արդարության վերականգնմանը, այլ՝ նախկինների դեմ քարոզչական հաշվեհարդարի բեմադրության։ Այդ շոուն, սակայն, չունի իրական բարեփոխման ազդեցություն ներսում՝ պետական ինստիտուտներում դեռ շարունակում է իշխել վերադասի կամայականությունը, անձնակազմի լռեցումը, փաստերի թաքցնումը և հաշվեհարդարի սպառնալիքները ։
«Եթե պետական ծառայողը, ով օրինապաշտ է, ստիպված է դիմել վարչապետին՝ ֆիզիկական սպառնալիքներից պաշտպանվելու համար, ապա արդարադատության համակարգի իսկության մասին խոսելը պարզապես խաբեություն է», նշեց իրավապաշտպան Ա.Ղազարյան-ը:
Արձագանքների բացակայությունը այս դեպքում կարող է խորը ճգնաժամ ծնել՝ վստահության դեֆիցիտ պետական կառույցների նկատմամբ և կասկած՝ արդյոք թալանի դեմ պայքարի մեջ իսկապես բացակայում են անձնական և քաղաքական շահերը։