Չիզարին նշել է, որ Իրանը Հանիայի սպանությանը կպատասխանի, հենց դրա ժամանակը գա։ Անդրադառնալով լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման «Արբաին» հակաիսրայելական գործողությանը, իրանցի գեներալն ասել է, որ հարձակումն իրականացվել է ի պատասխան խմբավորման բարձրագույն հրամանատար Ֆուադ Շուքրի սպանության՝ հավելելով, որ Իրանի ջախջախիչ պատասխանը «անշուշտ այլ կլինի:
Իրանցի բարձրաստիճան զինվորականը միաժամանակ նշել է, որ որքան Իսրայելը համառի Հորդանան գետի Արևմտյան ափի տարբեր հատվածներում իր լայնամասշտաբ ռազմական հարձակմանը, այնքան նրա համար իրավիճակը կբարդանա։
«Դիմադրության կառույցը Գազայում ամուր է, այն ձևավորվում և ամրապնդվում է Արևմտյան ափում: Այսօր Իսրայելի ռեժիմը միջոցներ է ձեռնարկում Արևմտյան ափում դիմադրության ձևավորումն ու ուժեղացումը կանխելու համար, բայց դա նրան երբեք չի հաջողվի»,-հայտարարել է նա։