«Կոլորադոյի նահանգի Կապիտոլիումում մյուս նախագահների հետ ցուցադրված իմ դիմանկարն այն մակարդակի է միտումնավոր խեղաթյուրված, որը նույնիսկ ես նախկինում երբեք չեմ տեսել»,- գրել Է Թրամփը Truth Social-ում:
Նրա խոսքով՝ նույն նկարչի մեկ ուրիշ աշխատանք՝ Բարաք Օբամայի նախագահական դիմանկարը, «հրաշալի տեսք ունի»: Թրամփի կարծիքով՝ հեղինակը «տարիքի հետ կորցրել է տաղանդը»: Միևնույն ժամանակ նախագահը վստահեցրել է, որ դիմանկարն անհրաժեշտ է տեղացիներին, իսկ Կոլորադոյի նահանգապետ Ջարեդ Փոլիսին անվանել է ձախ արմատական: