«Դրանով է պայմանավորված, որ այժմ քննարկվելիք գործընկերության նոր օրակարգում անվտանգության ոլորտն առաջին անգամ չկար ՍԵՊԱ-ում [Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր — խմբ.]: Հատկացված էր մեծ մաս: Առանձին գլուխ կա դրա վերաբերյալ»,- ասաց նախարարի տեղակալը։
Ըստ ԱԳ նախարարի տեղակալի՝ վերջինիս հետ են կապվում նաև Եվրամիության ընդհանուր և անվտանգային պաշտպանողական քաղաքականության ներքո գործող առաքելությունների գործողությունները, պայմանագիրն այժմ պատրաստ է ստորագրության:
«ԵՄ դիտորդների ներդրումը նույնպես անվտանգության ոլորտում կդիտարկվի որպես կարևորագույն գործոն»,- ասաց նա՝ նշելով, որ այժմ լուրջ քննարկումներ կան ԵՄ-ում՝ ամրապնդելու այս ոլորտը, որն էլ նոր հեռանկարներ կբացի Հայաստանի հետ համագործակցության համար։
ԱԳ նախարարի տեղակալը նաև տեղեկացրեց, որ պաշտպանության ոլորտում կա շոշափելի ծրագիր, այն է՝ Եվրոպական խաղաղության գործիքից օգտվելու հնարավորությունը. «Մենք արդեն երկրորդ հայտն ենք ներկայացրել այս թվականի համար, և պաշտպանության նախարարության հետ ընթանում է բավականին ակտիվ աշխատանք»: