Բանակցությունների ավարտից հետո պատվիրակությունները ԶԼՄ-ների հետ չեն շփվել։ Գործակալության աղբյուրը հայտնում է, որ կողմերը համատեղ հայտարարությունը կհրապարակեն երեքշաբթի՝ մարտի 25-ին։
Ավելի վաղ Կրեմլից հաղորդել էին, որ բանակցային հիմնական թեման Սևծովյան նախաձեռնությունն է, որը քննարկվել է Պուտին-Թրամփ վերջին հեռախոսազրույցի ընթացքում։