Քաղաքական պայքարը չպետք է ընթանա բանտերի միջոցով՝ Գերմանիա ԱԳՆ-ն Իմամօղլուի կալանավորման մասին

Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն անդրադարձել է Թուրքիայում Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությանը, նշել՝ դա լուրջ հարված է Թուրքիայի ժողովրդավարությանը:

«Քաղաքական պայքարը չպետք է ընթանա դատարանների և բանտերի միջոցով։ Ակնկալում ենք, որ մեղադրանքները կքննվեն թափանցիկ և հնարավորինս արագ, իսկ դատաքննությունը կիրականացվի օրենքի գերակայության սկզբունքներին համապատասխան: Նույնը վերաբերում է նաև ձերբակալված ցուցարարների հասցեին հնչող մեղադրանքներին»,- ասված է հայտարարության մեջ:

Գերմանիայի ԱԳՆ-ից նշել են, որ ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքներին հավատարմությունը Թուրքիայի հետ հարաբերությունների առանցքային տարրն է՝ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ-Թուրքիա հարաբերությունների համատեքստում: