Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրված Մարիաննա Բաղինյանի քվեարկությանը ոչ ոք չի մասնակցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության քվեարկությունը ԱԺ-ում չկայացավ:

Քվեարկության արդյունքները խորհրդարանում ներկայացրեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:

Ըստ այդմ՝ Մարիաննա Բաղինյանի թեկնածության քվեարկությանը ոչ ոք չի մասնակցել: