Նա նշել է, որ ծանոթացել է օրենքի տեքստին, հավելել՝ դա Հայաստանի ներքին գործն է:
«ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն նման օրակարգեր ունեն: Այդ պատճառով, իհարկե, Հայաստանը պետք է կողմնորոշվի և ընտրություն կատարի, քանի որ երկու աթոռի վրա նստել չի հաջողվի, դա միանգամայն ակնհայտ է»,- հայտարարել է Օվերչուկը։
Նրա խոսքով՝ Մոսկվան ստիպված կլինի վերանայել Երևանի հետ տնտեսական հարաբերությունների ողջ համալիրը, եթե Հայաստանը շարժվում է դեպի Եվրամիություն: