«Ցանկացած մեկը, ով կփորձի ՀՀ քաղաքացուն սակարկման, առուվաճառքի առարկա դարձնել, այդ մեկը պատասխան է տալու օրենքի առաջ: Միանշանակ է պատասխան տալու օրենքի առաջ:
Բայց եթե կա ինչ-որ մեկն ընդդիմադիր խմբակցություններից, որ ամեն դեպքում կորոշի, որ ՀՀ-ում ձայնը պետք է դառնա վաճառքի առարկա, այս 500 դրամը թողնում եմ այստեղ, թող իմանա, որ միայն իր ձայնն է վաճառվելու»,- ասաց նա:
ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել, որում նշվում էր, որ Գյումրիում արձանագրվել են ընտրակաշառք առաջարկելու դեպքեր, վարույթներ են նախաձեռնվել ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ:
Հիշեցնենք՝ Գյումրիում իրականացված խուզարկությունների արդյունքում կան ձերբակալված անձինք: