Նոր փաթեթը ներառում է Milan հակատանկային հրթիռներ, Mirage կործանիչների համար MICA հրթիռներ, Mistral զենիթային հրթիռներ, զրահատեխնիկա, զինամթերք և անօդաչու թռչող սարքեր: Մակրոնի խոսքով՝ ուկրաինական հակամարտության ավարտին հասնելու «վճռական փուլ» է սկսվել:
Ֆրանսիայի նախագահը ողջունել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը հակամարտության կարգավորման ուղղությամբ: