Մոսկվայում օդի ջերմաստիճանն այսօր՝ ապրիլի 20-ին, հասել է +24,4 աստիճանի։ Սա 0,4 աստիճանով բարձր է նախորդ ռեկորդից, որը պահպանվում էր 1995 թվականից։ Այս մասին հայտնել է «Ֆոբոս» եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը, տեղեկացնում է Коммерсант-ը։
Սա դարձավ մայրաքաղաքում օդի ամենաբարձր օրական ջերմաստիճանի երրորդ անընդմեջ ռեկորդը։ Ապրիլի սկզբից ռեկորդը գերազանցվում է չորրորդ անգամ։ Ջերմաստիճանի ռեկորդային առավելագույն ցուցանիշը այսօր թարմացվել է նաև Մոժայսկում, Կոլոմնայում, Կալուգայում, Տուլայում և Ռյազանում։
2002 թվականի մայիսի 5-ին մոսկվացիները նշել են 21-րդ դարի ամենատաք Զատիկը, երբ օդի ջերմաստիճանը հասել էր +25 աստիճանի։ Մայրաքաղաքում ամենացուրտ Զատիկը եղել է 2009 թվականի ապրիլի 19-ին և 2003 թվականի ապրիլի 27-ին։ Այն ճամանակ գրանցվել է +4 աստիճան, ասել է Լեուսը։
Միխայիլ Լեուսը նաև զգուշացրել է ապրիլի 22-ի երեկոյան Երկրի վրա սպասվող մագնիսական փոթորիկների մասին։ Ըստ կանխատեսումների, դրանք կտևեն մինչև ապրիլի 24-ը։