Եվրոպական արտաքին կապերի ծառայության (EEAS) գլխավոր քարտուղար Բելեն Մարտինես Կարբոնելն ընդունել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին։ Կարբոնելը հանդիպման մասին գրել է Х սոցիալական ցանցում։
«Ուրախ եմ ողջունել Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևին EEAS-ում: Մենք քննարկեցինք ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները, ԵՄ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և տարածաշրջանային զարգացումները: ԵՄ-ն շարունակում է հանձնառու լինել տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման ապահովմանը», -նշել է Բելեն Մարտինես Կարբոնելը: