Բրազիլիայում ատամնաբույժին մեղադրանք է առաջադրվել 73-ամյա Անտոնիո Լոպես դե Սիկեյրայի չկանխամտածված սպանության համար՝ Բրազիլիայի Կույաբա քաղաքում ատամնաբուժական պրոցեդուրայի ժամանակ, գրում է Ultimo Segundo պարբերականը։
Մահվանից քսանհինգ օր առաջ ոմն տարեց տղամարդ վիճակախաղում 201 միլիոն ռեալ (մոտավորապես 36 միլիոն ԱՄՆ դոլար) է շահել:
Քաղաքացիական ոստիկանության տվյալներով՝ ատամնաբույժը չի պահպանել տեխնիկական անվտանգության չափանիշները և բավարար խնամք չի ցուցաբերել բուժառուի նկատմամբ, որը վիրահատության ժամանակ սրտի և շնչառական կանգ է ունեցել։