Թրամփը զգուշացրել է «շատ լուրջ հետևանքների» մասին, եթե Պուտինը չհամաձայնվի վերջ տալ պատերազմի


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը զգուշացրել է, որ «շատ լուրջ հետևանքներ» կլինեն, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս շաբաթվա վերջին Ալյասկայում անցկացվելիք գագաթնաժողովից հետո չհամաձայնվի դադարեցնել Ուկրաինայի դեմ պատերազմը, հաղորդում է Associated Press-ը։

Թրամփն այս մեկնաբանություններն արել է լրագրողի հարցին ի պատասխան՝ Վաշինգտոնում այս տարվա Քենեդիի կենտրոնի պատվավոր դափնեկիրների հայտարարումից հետո։

Նա չի նշել, թե ինչ հետևանքներ կարող են լինել։ Այդ մեկնաբանությունները հնչել են այն բանից կարճ ժամանակ անց, երբ Թրամփը խորհրդակցել է եվրոպացի առաջնորդների հետ, ովքեր հայտարարել են, որ նախագահը վստահեցրել է նրանց, որ իր առաջնահերթությունը կդարձնի Ուկրաինայում հրադադարի միջնորդությունը, երբ ուրբաթ օրը Անքորիջում կհանդիպի Պուտինի հետ։