Օգոստոսի 14-ին Բաքվում շարունակվել է Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության «դատավարությունը»։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ տեղի է ունեցել «դատական նիստ» Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո սալահյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլոց դեմ հարուցված «քրեական գործերի» վերաբերյալ։
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Քարվաճառից «ներքին տեղահանված անձինք» հանդես են եկել որպես «տուժածներ»։