Թրամփը և Պուտինը սկսել են բանակցությունները


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ալյասկայում գագաթնաժողով են ժամանել երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:

Ըստ ТАСС-ի՝ հանդիպումն արդեն սկսվել է:

Հանդիպումը սկսվել է նեղ կազմով, և պատվիրակությունների անդամները ավելի ուշ կմիանան առաջնորդներին, հաղորդում է РИА Новости-ն:

Թրամփի և Պուտինի միջև նախատեսված անձնական հանդիպումը վերածվել է «երեք-երեք» ձևաչափով հանդիպման:

Ամերիկյան կողմից հանդիպմանը կմասնակցեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն և հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, իսկ ռուսական կողմից՝ արտգործնախարար Լավրովը և Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Ուշակովը: