Թրամփն ու Պուտինը նեղ կազմով բանակցությունների մեկնարկից առաջ ձեռնպահ են մնացել բացման խոսքից


Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը նեղ կազմով բանակցությունների մեկնարկից առաջ ձեռնպահ են մնացել բացման խոսքից, հաղորդում է РИА Новости-ն։

Նեղ կազմով հանդիպմանը ամերիկյան կողմը ներկայացնում են նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոն և հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, իսկ ռուսական կողմը՝ արտգործնախարար Լավրովը և Ռուսաստանի նախագահի օգնական Ուշակովը։

Լրատվամիջոցների ներկայացուցիչները լքել են բանակցությունների սրահը։