DARPA-ն սկսել է USX-1 Defiant անօդաչու մարտական նավի ծովային փորձարկումները բաց ծովում բազմամսյա ինքնավար ճանապարհորդության նախօրեին՝ դրա հնարավորությունները ստուգելու համար: Ավարտից հետո այն կփոխանցվի ԱՄՆ ռազմածովային ուժերին լրացուցիչ փորձարկումների՝ նավատորմի կազմում վերջնական ընդունումից առաջ:
USX-1 Defiant-ը մշակվել է DARPA նախագծի շրջանակում և արդեն ներկայացվել է Sea Air Space ցուցահանդեսում, գրում է Техкульт-ը: Այն այժմ կայանված է Էվերեթում՝ Սիեթլի մոտ: Գործակալության տվյալներով՝ նավի ծովային փորձարկումները կարող են տևել մի քանի ամիս, որի ընթացքում մշակվում է անօդաչու նավը անմիջապես ծովում վառելիքով լիցքավորելու նոր համակարգ:
Փորձարկումներից հետո USX-1-ը կմտնի Ռազմածովային ուժերի մակերևութային զարգացման 1-ին էսկադրիլիա՝ SURFDEVRON-ի կազմի մեջ, որը վերջերս վերանվանվել է անօդաչու նավերի երկու էսկադրիլիա և երկու Zumwalt դասի գաղտնի ականակիրներ ներառող առաջին մակերևութային նավերի խումբ:
Միջին դասի USX-1 նավը 61 մետր երկարություն և 500 տոննա ջրատարողություն ունի։ Ըստ Բոֆորտի սանդղակի՝ այն կարող է դիմակայել 18,5 կմ/ժ արագությամբ քամիներին, 0,7 մ ալիքներին և ունի նավիգացիոն ինքնավարության բարձր աստիճան։ USX-1-ի համար օգտակար բեռի օրինակ կարող է լինել BAE Systems-ի ADL տախտակամածային կրիչի վրա հիմնված մեկնարկային համակարգը։