Բեռնատարների վարորդները փակել են Բագրատաշենի մաքսային անցակետը


Կառավարությունից, Արտգործնախարարությունից, Ռուսաստանի դեսպանատնից սպառիչ պատասխան չստանալուց հետո բեռնատարների վարորդները մեքենաներով փակել են Բագրատաշենի մաքսային անցակետը։ Այս մասին  հայտնեց վարորդներից Գևորգ Սարգսյանը։

Նշենք, որ նրանք պահանջում են ՌԴ-ի հետ բանակցել և փոխել օրենսդրության պայմանները, որի համաձայն, օտարերկրյա քաղաքացիները տարվա ընթացքում Ռուսաստանում կարող են գտնվել մինչև 90 օր, նախկին 180 օրվա փոխարեն։ Հիշեցնենք, որ ՌԴ Ֆեդերալ օրենքի 115-րդ հոդվածի կարգավորումով սեպտեմբերի 10–ին ՌԴ-ում խստացվել է կանոնակարգը, որի համաձայն, օտարերկրյա քաղաքացիները տարվա ընթացքում կարող են ՌԴ-ում գտնվել մինչև 90 օր, ոչ թե 180 օր։ Այդ կետը, ըստ բեռնափոխադրման վարորդների, չպետք է վերաբերվի նրանց և ուղևորներ փոխաադրող վարորդներին, քանի որ միայն 90 օր և ավելի վարորդները կարող են կանգնած մնալ «Վերին Լարս» անցակետի մոտ։