Նեթանյահուն պաշտոնապես խնդրել է Իսրայելի նախագահին՝ ներում շնորհել իրեն


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պաշտոնական խնդրանք է ներկայացրել Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգին՝ իրեն ներում շնորհելու վերաբերյալ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Հերցոգի գրասենյակին։

«Նախագահի վարչակազմը գիտակցում է, որ սա արտառոց խնդրանք է, որն ունի լուրջ հետևանքներ։ Ստանալով բոլոր համապատասխան եզրակացությունները՝ նախագահը պատասխանատու և անկեղծորեն կքննարկի դիմումը», – հայտնել են Հերցոգի գրասենյակից։

Հիշեցնենք, որ Նեթանյահուի նկատմամբ արդեն մի քանի տարի գործ է բացված՝ կոռուպցիայի մեղադրանքով։ Վարչապետը հերքում է մեղադրանքները և իրեն մեղավոր չի ճանաչում։