Պենտագոնը ձեռնամուխ է եղել իրանական Shahed-136-ի վրա հիմնված գրոհային անօդաչու թռչող սարքերի տեղակայմանը, հաղորդում է Bloomberg գործակալությունը։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) ստեղծել է Task Force Scorpion Strike աշխատանքային խումբը՝ իրանական Shahed-136-ի հակադարձ մշակման (reverse engineering) միջոցով մշակված փոքր անօդաչու թռչող սարքերի էսկադրիլիայով հանդերձ։ Իրանական Shahed-ի արտադրության արժեքը մոտավորապես 35 հազար դոլար է, մինչդեռ ամերիկյան MQ-9 Reaper-ի արժեքը հասնում է 30 միլիոն դոլարի։
«Միացյալ Նահանգները հետ է մնում [զենքի արտադրության] ծախսերի կրճատման առումով։ Միացյալ Նահանգներն այլևս չի կարող ապավինել թանկարժեք և բարդ զենքի վրա՝ մարտում հաղթելու համար. այն պետք է սպառազինության ընդունի նաև էժան համակարգեր, ինչպիսիք են մատչելի անօդաչու թռչող սարքերը, կամ հաշտվի պարտությանհետ»,- Bloomberg-ի հետ զրույցում ասել է Economics-ի փորձագետ Բեքի Վասերը։