Դատախազությունում հաղորդում է ստացվել Վեդիի համայնքապետարանի աշխատակցին իր կամքին հակառակ պատարագի տանելու մասին


Վեդիի համայնքապետարանի աշխատակցի՝ վերադասի պահանջով Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագին ներկա գտնվելու հայտարարությունից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդում է ստացել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Դատախազությունից։

«Հաղորդմանը օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել»,- մանրամասնեցին կառույցից։

Հիշեցնենք՝ երեկ Մասիսի եկեղեցու տարածքում մի քաղաքացի հայտնել էր, որ

Հիշեցնենք՝ երեկ Մասիսի եկեղեցու տարածքում մի քաղաքացի հայտնել էր, որ իրենից պահանջել են գալ պատարագի ու ինքը ստիպված հիվանդանոցից դուրս է գրվել պատարագին ներկա գտնվելու համար։