Ու՞մ «գոլդ» համարանիշներով մեքենայով էր Փաշինյանի փարթիին ժամանել Վիլեն Գաբրիելյանը

Նիկոլ Փաշինյանի`  «Հայաստանում «գոլդ» համարների դարաշրջանն ավարտված է» հայտնի հայտարարությունից 7 տարի անց ՔՊ-ականները իշխանական միջոցառումներին ցուցադրաբար ներկայանում են «գոլդ» պետհամարանիշներով մեքենաներով։

Նախօրեին լրատվամիջոցների տեսախցիկներն արձանագրել էին, որ ՔՊ-ական նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը (Նավակ Ճոճող) Փաշինյանի կազմակերպած փարթիին ներկայացել էր գոլդ պետհամարանիշի սպիտակ «Մերսեդես»-ով։

ArmenianTimes.am -ը պարզեց, որ ավտոմեքենան պատկանում է Գաբրիելյանի ընկերոջը ` Ստեփան Պետրոսյանին, ում հետ վերջին շրջանում Գաբրիելյանը հաճախ է լուսանկարներ հրապարակում և մասնակցում  ՔՊ-ի կազմակերպած միջոցառումներին։